ԶԼՄ․ Կրակոցներ Բեյրութում՝ 3 զոհ կա![]() 14 հոկտեմբերի 2021 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Կրակոցներ են հնչել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում, որտեղ ցույցի էին դուրս եկել շիաների «Հարաքեթ Ամալ» կուսակցության կողմնակիցները։ 3 մարդ է զոհվել, կան նաև վիրավորներ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ Լիբանանի ազգային NNA լրատվական գործակալությանը հղումով։ Տեղի ԶԼՄ-ները հայտնել են, որ ինտենսիվ կրակոցները դեռ շարունակվում են։ Լիբանանի բանակի ներկայացուցիչները զգուշացրել են, որ զինվորականները կրակ են բացելու ցանկացած զինյալի ուղղությամբ, իսկ քաղաքացիական անձանց խնդրել են հեռանալ Բեյրութի փողոցներից և խուսաթել տնից դուրս գալուց։ Այժմ Լիբանանի բանակի ուժերը որոնում են կրակ բացած անձանց, պատահարի վայրում զրահատեխնիկա է հայտնվել։ Բողոքի ցույցի մասնակիցները պահանջում էին հեռացնել դատավոր Թարեք Բիթարին, որի վարույթում է գտնվում Բեյրութի նավահանգստում 2020-ին տեղի ունեցած պայթյունի գործը։ Photo. AP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |