AstraZeneca-ի և «Սպուտնիկ Լայթ»-ի համադրումը լավ արդյունք է տվել14 հոկտեմբերի 2021 - 19:01 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ AstraZeneca և «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութերի համադրումը լավ արդյունք է տվել։ Այդ են վկայում Արգենտինայում անցկացված համատեղ հետազոտությունները, հայտնել է Ռուսաստանի Ուղիղ ներդրումների հիմնադրամը։ Ըստ դրա, հետազոտությունները նաև ցույց են տվել, որ «Սպուտնիկ Լայթ» և Moderna պատվաստանյութերի համադրումը և որպես բուստեր դրանց կիրառումը հզորացրել է Covid-19-ի դեմ մյուս պատվաստանյութերից իմունային պատասխանը։ Ըստ հետազոտության, «Սպուտնիկ Լայթի» կոմբինացիան AstraZeneca-ի, Moderna-ի, CanSino-ի և Sinopharm-ի արտադրության պատվաստանյութերի հետ պատվաստումից 14 օր անց ավելի բարձր իմունային պատասխան է առաջացրել՝ օրիգինալ կոմբինացիաների համեմատ։ Հիմնադրամը հայտնել է նաև, որ «Սպուտնիկ Լայթի» արդյունավետությունը կորոնավիրուսի «դելտա» շտամի դեմ կազմել է 70%։ «Սպուտնիկ Լայթը» կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին բաղադրիչն է։ AstraZeneca-ն և «Սպուտնիկ V»-ին կիրառվում է նաև Հայաստանում։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |