Մասիսում ջայլամաբուծարան է հիմնվել. Վիդեո18 հոկտեմբերի 2021 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Մասիսում ջայլամաբուծարան է հիմնվել: Ֆերմայի հիմնադիր Արմենակ Ասատրյանը 4 տարի առաջ է տեղափոխվել Հայաստան: Ուսումնասիրել է միջազգային փորձն ու իրագործել ջայլամաբուծարան ստեղծելու գաղափարը։ Այժմ Մասիսի ջայլամաբուծական ֆերմայում 100 ջայլամ կա: Նրանց խնամքը սկսվում է ինկուբատորից. փոքրիկ ջայլամներին Արմենակն է օգնում աշխարհ գալ։ Այս թռչունները մեկ օրում մեծանում են 1 սանտիմետրով և հավաքում 200 գրամ քաշ։ Ջայլամաբուծարան ստեղծելու հեռանկարային գաղափարին հավատաց գործընկերը՝ Ակբա բանկը։ Ջայլամաբուծարանի տարածքում առաջիկայում նոր նախագծեր կլինեն՝ ջայլամի մսի պահածոների գործարանից մինչև կաշվի վերամշակում։ «Էս են բիզնեսը չի, որ կարող է ամեն մարդ անել: Պետք է սիրես, մեծ գումար ներդնես, իսկ գումար ներդնելուց հետո պետք է մի քանի տարի սպասես, որ արդյունք ստանաս։ Ակբա բանկը հավանեց իմ գաղափարը, ընդունեց իմ բիզնես պլանն ու օգնեց ինձ»,- նշել է Մասիսի ջայլամաբուծական ֆերմայի հիմնադիր Արմենակ Ասատրյանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |