ՌԴ-ն մտադիր է $1 մլրդ ներդնել ՀՀ տնտեսության մեջ19 հոկտեմբերի 2021 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը մտադիր է մոտ ժամանակներս Հայաստանի տնտեսության մեջ 1 միլիարդ դոլար ներդնել։ Այդ մասին Երևանում ընթացող Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը։ «Փոխադարձ ապրանքաշրջանառությունը 2021-ին վատ չի վերականգնվում՝ ունենք 17% աճ: Եվ սա այն դեպքում, որ համավարակի տարում 4% անկում ենք ունեցել: Աճում է ներդրումային համագործակցությունը՝ ավելի քան 2․2 մլրդ դոլարի համատեղ կուտակված ներդրումներ ՌԴ-ից Հայաստան: Գիտենք, որ կան կոնկրետ նախագծեր ավելի քան $1 միլիարդ ծավալով, որոնք առաջիկայում կներդրվեն Հայաստանի տնտեսության մեջ»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։ Վոլվաչի խոսքով՝ ներդրումները կնպաստեն Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական, սոցիալական ու մշակութային հարաբերությունների, նոր տեխնոլոգիական աշխատատեղերի ստեղծմանը։ «Ըստ վիճակագրության՝ այս պահի դրությամբ Հայաստանում օտարերկրյա ներդրումների 40%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին: Ինձ թվում է, որ տրամաբանական է, որ այդ մասնաբաժինը գոնե պետք է պահպանվի: Հասկանալի է, որ կան այլ երկրներից, այլ գործընկերներից ևս ներդրումներ, բայց հուսով եմ, որ Ռուսաստանը և ռուսական բիզնեսը կպահպանեն իրենց դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջ»,- հավելել է նա: ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովն իր հերթին ևս հաստատել է, որ առաջիկա տարիներին ռուսական ընկերությունները պատրաստ են մոտ $1 մլրդ ներդնել ՀՀ տնտեսության մեջ՝ նշելով, որ ռուսական ընկերությունները ՀՀ խոշոր հարկատուների թվում են։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |