Ադրբեջանում շիա քարոզչին պետական դավաճանության մեղադրանք են ներկայացրել![]() 22 հոկտեմբերի 2021 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում պետական դավաճանության մեղադրանք ներկայացվել հոկտեմբերի 19-ին ձերբակալված շիա քարոզիչ Սարդար Բաբաևին։ Որպես խափանման միջոց է ընտրվել 4 ամսով կալանավորումը, գրում է Haqqin.az-ը։ Բաբաևի հետ միասին ձերբակալվել է ևս 4 շիա քարոզիչ, սակայն, նրանց մասին տեղեկություններ դեռևս չկան։ Բոլոր ձերբակալվածները ուսում են ստացել Իրանում և համարվում են իրանամետ կրոնական գործիչներ։ Սարդար Բաբաևը «Ադրբեջանի հոգևոր գործիչներ» միավորման անդամ է։ Ավելի վաղ Բաքվում փակվել է շիա հոգևորականների կրոնական կենտրոնը համարվող Հուսեյնիա մզկիթը և այնտեղ գտնվող Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Սեյիդ Ալի Խամենեիի ներկայացուցչի գրասենյակը։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |