Մեկնարկել են ՀՀ և ՌԴ զորքերի միացյալ խմբավորման մարտավարական զորավարժությունները

Մեկնարկել են ՀՀ և ՌԴ զորքերի միացյալ խմբավորման մարտավարական զորավարժությունները

PanARMENIAN.Net - Մեկնարկել են Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման մարտավարական զորավարժությունները:

Միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը հայտնել է, որ զորավարժություններին մասնակցում են ինչպես Հայաստանի ԶՈւ հատուկ բանակային կորպուսի, այնպես էլ ռուսական 102-րդ ռազմաբազայի ուժեղացված ստորաբաժանումները, տեղեկացնում է Sputnik Արմենիան:

Գեներալը նաև ընդգծել է, որ նմանատիպ վարժանքներ անցկացվում են տարին մի քանի անգամ, համատեղ պատրաստության պլանի համաձայն։

Այսօրվա զորավարժություններում խաղարկվում է մի քանի սցենար։ Զորավարժություններում ներգրավված է մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա, մասնավորապես, տանկեր, հետևակի մարտական մեքենաներ (ՀՄՄ), ինքնագնաց հրետանի։ Ակտիվ փուլից հետո կամփոփվեն արդյունքները, կտրվեն համապատասխան հանձնարարականներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---