ԱՆ-ն առաջարկել է դպրոցներում մեկ շաբաթով երկարաձգել արձակուրդը25 հոկտեմբերի 2021 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Դպրոցներում արձակուրդը կերկարաձգվի մեկ շաբաթով։ Առողջապահության նախարարությունն այդպիսի առաջարկ է ներկայացրել ԿԳՄՍՆ-ին։ Այդ մասին հայտնել է նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը, գրում է Factor.am-ը։ ԱՆ-ն առաջարկ է արել նաև, որպեսզի բուհերն անցնեն հեռավար ուսուցման տարբերակի։ Խաչատրյանը նաև տեղեկացրել է, որ կան դպրոցներ, որոնցում մինչ արձակուրդը լոքդաուն էր մտցվել։ «Կրթական այն հաստատությունները կամ դպրոցները, որտեղ կորոնավիրուսային հիվանդացությունն անցնում է իրենց աշխատակիցների և աշակերտների թվի 10 տոկոսը, անցել էին տեղային լոքդաունի և հեռավար ուսուցման»,- մանրամասնել է խոսնակը։ Աշնանային արձակուրդները մեկնարկել են 2021 թ. հոկտեմբերի 25-ին և պետք է տևեին մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ՝ 3-12-րդ դասարանների համար։ Առաջին դասարանցիների արձակուրդը մեկնարկել էր հոկտեմբերի 18-ին։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |