Մարության․ 2-3 ամսից կսկսվի տրանսպորտում վճարման քարտային համակարգի ներդրումը26 հոկտեմբերի 2021 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու նիստում հայտարարել է, որ 2-3 ամսից հասարակական տրանսպորտում երթևեկության համար վճարման քարտային համակարգի ներդրման գործընթաց կսկսվի։ Նա նշել է, որ սկզբնական շրջանում կգործեն և կանխիկ վճարման համակարգը, և էլեկտրոնայինը։ Մինչ ամբողջությամբ վճարման էլեկտրոնային համակարգին անցնելը, բոլոր ավտոբուսներում ժամանակավորապես կտեղադրվեն 100 դրամանոցներ ընդունող մետաղադրամների հաշվիչներ։ Մարությանը նշել է, որ ներդրվելու է էլեկտրոնային ամենաարդիական համակարգը։ «Այն նույնիսկ ավելի լավը կլինի, քան որոշ եվրոպական քաղաքներում»,-ասել է նա։ Քաղաքապետը նշել է, որ արդեն այս շաբաթ էլեկտրոնային վճարումների համակարգի ներդրման մրցույթ կհայտարարվի: Մարությանը նաև ասել է, որ Երևանի ներքաղաքային տրանսպորտը սպասարկելու համար ձեռքբերված 211 ավտոբուսը հասել է Երևան։ Նա նշել է, որ հանձնման-ընդունման, մաքսազերծմնան և փաստաթղթային մի քանի այլ գործընթացներից հետո ավտոբուսները պատրաստ կլինեն մտնելու երթուղի: 2020-ին Երևանի քաղաքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 100 կոմպակտ դասի ավտոբուս, դրանք ներկայումս սպասարկվում են: Եվս 211 հատ 8.6 մետրանոց ավտոբուս, կրկին համայնքի միջոցներով, ձեռք է բերվել 2021-ին: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |