Կրակոցներ՝ Քանաքեռում․ 4 սպանված կա, 4 վիրավոր

Կրակոցներ՝ Քանաքեռում․ 4 սպանված կա, 4 վիրավոր

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:45-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Քանաքեռի 16-րդ փողոցի տներից մեկում մարդ է վիրավորվել։ Դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողներ, տեղեկացնում է ոստիկանության լրատվականը:

Քանաքեռում հնչած կրակոցների հետևանքով 4 սպանված կա, 4՝ վիրավոր։

Ժամը 03:55-ին ահազանգեր են ստացվել հիվանդանոցներից. հրազենային վնասվածքներով բուժօգնության էին տեղափոխվել 6 տղամարդ։

Դեպքի վայրում հայտնաբերվել են 42-ամյա Ա. Ղ.-ի և 37-ամյա Ա. Խ.-ի դիերը՝ հրազենային վնասվածքներով։ Զննությամբ հայտնաբերվել է 45 պարկուճ և գնդակներ, 4 ատրճանակ, 2 ինքնաձիգ՝ փամփուշտներով։

Ըստ Shamshyan.com-ի, պարզվել է՝ տեղում մահացել են Զ. Սարկավագի փողոցի բնակիչ, 43-ամյա Արթուր Ղազարյանը, ով քրեական աշխարհում հայտնի «Քանաքեռցի Տույն» էր և Քանաքեռի բնակիչ, 37-այմա Արայիկ Խաչատրյանը:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Հիվանդանոց տեղափոխված տղամարդկանցից 38-ամյա Ա. Բ.-ն և 61-ամյա Ա. Ս.-ն մահացել են։

Կատարվում է նախաքննություն։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---