ՀՀ նախագահ․ Անթույլատրելի է ցանկացած ոտնձգություն ՀՀ սահմանների, տարածքային ամբողջականության նկատմամբ

ՀՀ նախագահ․ Անթույլատրելի է ցանկացած ոտնձգություն ՀՀ սահմանների, տարածքային ամբողջականության նկատմամբ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ անթույլատրելի և անընդունելի է համարում ցանկացած ոտնձգություն Հայաստանի Հանրապետության սահմանների, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության, ՀՀ քաղաքացիների կյանքի, նրանց ազատ և անվտանգ տեղաշարժի և բոլոր մյուս հիմնարար իրավունքների նկատմամբ։ Այդ մասին նա գրել է իր Telegram-ալիքում։

«Ցանկացած ոտնձգության դեպքում համապատասխան պետական մարմինները և պաշտոնյաները Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված իրենց լիազորությունների շրջանակներում պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցները և օգտագործել բոլոր հնարավորությունները՝ ապահովելու համար Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և նրա սահմանների անձեռնմխելիությունը»,- ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---