ՀՀ-ում բանակցային ոստիկանության սկզբունքներ կներդրվեն

ՀՀ-ում բանակցային ոստիկանության սկզբունքներ կներդրվեն

PanARMENIAN.Net - Բանակցային ոստիկանության ներդրման աշխատանքներ են մեկնարկում։ Ծառայության խնդիրը զանգվածային միջոցառումների ժամանակ արդյունավետ բանակցություններ վարելն է։ Այն միտված է ոստիկանություն-հասարակություն գործակցության և վստահության մթնոլորտի ամրապնդմանը, հասարակական անվտանգության արդյունավետ կառավարմանը։

Նոյեմբերի 15-19-ը ոստիկանությունը հյուրընկալել է ԵԱՀԿ փորձագիտական պատվիրակությանը, որի հետ քննարկել է ՀՀ ոստիկանությունում բանակցային ոստիկանության ծառայության սկզբունքների ներդրման հեռանկարն ու եղանակները։

ԵԱՀԿ փորձագետներ Սանյա Վիկլունդը և Կառլ-Յոհան Ալստրոմը կարիքների գնահատման նպատակով հանդիպումներ են ունենում ոստիկանության շտաբի ղեկավարության, մի շարք ստորաբաժանումների ու ծառայությունների ղեկավարության հետ։

Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանի, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետ Գեորգի Այվազյանի, հատուկ նշանակության վարչության պետ Արմեն Կարապետյանի հետ հանդիպումների ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները փորձագետներին ներկայացրել են ծառայությունների գործառույթները զանգվածային միջոցառումների և հասարակական կարգի ու անվտանգության պահպանման ընթացքում և պատասխանեցին փորձագետներին հետաքրքրող հարցերին։

Այցի արդյունքների հիման վրա ԵԱՀԿ փորձագետների կողմից նախատեսվում է մշակել վերապատրաստման ծրագիր, որը կնպաստի բանակցային ոստիկանության սկզբունքների ներդրմանը Հայաստանում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---