Երևանում շմոլ գազի արտահոսքից մարդ է մահացել22 նոյեմբերի 2021 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Երևանում շմոլ գազի արտահոսքից մարդ է մահացել։ Տուժածները հոսպիտալացվել են։ Նոյեմբերի 22-ին՝ ժամը 05:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայիսի 9 փողոցի 12 շենքի բնակարաններից մեկում գազի հոտ է զգացվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բնակարաններից մեկի խոհանոցի գազի կաթսայից տեղի է ունեցել շմոլ գազի արտահոսք: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Խ․-ն (ծնված 2009 թ.) հոսպիտալացվել է «Մուրացան» հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: Շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են Ա․ Խ․-ի (ծնված 1969 թ.) մահը: Փրկարարները Թ․ Խ․-ին (ծնված 2003 թ.) և Կ․ Հ․-ին (ծնված 1970 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |