Երեւանի Ստանիսլավսկու անվ. թատրոնը կմասնակցի միջազգային թատերական փառատոնին26 մարտի 2009 - 20:58 AMT PanARMENIAN.Net - Երեւանի Ստանիսլավսկու անվ. պետական ռուսական դրամատիկական թատրոնն արդեն յոթերորդ անգամ մասնակցում է ԱՊՀ եւ Բալթիկայի երկրների ռուսական թատրոնների «Հանդիպումներ Ռուսաստանում» միջազգային փառատոնին, որը սկսած 1998թ.-ից ամեն գարուն անցկացվում է Սանկտ-Պետերբուրգում:Այս տարի փառատոնը տեղի կունենա մարտի 31-ապրիլի 7: Երեւանյան թատրոնը ելույթ կունենա ապրիլի 2-ին «Կրքեր Ռեվիզորի շուրջ» ներկայացմամբ: Ինչպես PanARNENIAN.Net-ի թղթակցին հաղորդել են թատրոնի տնօրինությունում, փառատոնին բազմամյա մասնակցության շնորհիվ Երեւանի Ստանիսլավսկու անվ. թատրոնը նվաճել է փառատոնի պատվավոր անդամը համարվելու իրավունքը: Իսկ անցյալ տարի թատրոնը ստացավ «Փառատոնի լավագույն ներկայացում» մրցանակը «Երեք քույրեր» ներկայացման համար: «Հանդիպումներ Ռուսաստանում» փառատոնը մրցութային չէ, բայց 2008թ.-ից փառատոնի շրջանակներում շնորհվում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կիրիլ Յուրյեւիչ Լավրովի Մրցանակը: Անցյալ տարի այն շնորհվել էր Լիտվայի ռուսական դրամատիկական թատրոնին: Երեւանի Ստանիսլավսկու անվ. պետական ռուսական դրամատիկական թատրոնը հույս ունի այս տարի արժանանալու այս մրցանակին: Սանկտ-Պետերբուրգի «Բալթյան տուն» թատրոնի կողմից կազմակերպված «Հանդիպումներ Ռուսաստանում» փառատոնը երկու նպատակ է հետապնդում` պետերբուրգյան հանդիսատեսին ներկայացնել նախկին Խորհրդային Միության, ներկայումս` ԱՊՀ եւ Բալթիկայի տարածքի երկրների թատերական կյանքը եւ մերձավոր արտասահմանի թատրոններին հնարավորություն տալ ցույց տալու իրենց ներկայացումները Ռուսաստանում: Կազմակերպիչներն են ՌԴ Մշակույթի եւ կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալությունը, Սանկտ-Պետերբուրգի Մշակույթի հանձնաժողովը, ՌԴ Թատերական գործիչների միությունը (BTO), Բալթիկայի միջազգային փառատոնային կենտրոնը, «Բալթյան տուն» Թատրոն-փառատոնը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |