Փաշինյանը մեկնել է Սոչի՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման

Փաշինյանը մեկնել է Սոչի՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումը։

Տեղի է ունենալու նաև Փաշինյանի և Պուտինի առանձնազրույցը։

Պուտինն առանձին հանդիպում կունենա նաև Ալիևի հետ։

Ավելի վաղ Կրմելը հայտարարել էր, որ բանակացությունները կկայանան ՌԴ նախագահի նախաձեռնությամբ և նվիրված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման մեկամյակին։

Փաշինյանը, հանդիպման մասին հայտարարությանը հաջորդած ասուլիսում անդրադառնալով այն տեղեկություններին, թե Սոչիում նոր փաստաթուղթ է ստորագրվելու, հայտարարել էր, որ հնարավոր ստորագրվելիք փաստաթուղթը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ սկսող հանձնաժողովի ձևավորման մասին է լինելու։ «Այդ թղթի մեջ գրված չի լինելու, թե սահմանը անցնելու է այստեղով, այնտեղով։ Այդ աշխատանքը, կամ այս վերջին ձևակերպումը տեղի է ունենալու այդ հանձնաժողովի աշխատանքի հիման վրա», - ասել էր Փաշինյանը։

Դեկտեմբերի 15-ին Բրյուսելում նախատեսվում է ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---