ԱՀԿ-ն շտապ հավաք է նախաձեռնել Covid-19-ի հարավաֆրիկյան շտամի պատճառով26 նոյեմբերի 2021 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ ԱՀԿ-ն շտապ հավաք է նախաձեռնել Covid-19-ի հարավաֆրիկյան շտամի պատճառով։ Այդ մասին հայտնել են Financial Times (FT) ու CNBC-ն։ Հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 26-ին՝ քննարկվելու է վիրուսի B.1.1.529. տարբերակը, գրում է ՌԲԿ-ն։ ԱՀԿ փորձագետները կքննարկեն՝ արդյոք այս շտամը «մտահոգիչ» կարելի է համարել։ Հարավաֆրիկյան Հանրապետության Նորարարությունների և համաճարակներին արձագանքման կենտրոնի տնօրեն Տուլիո դե Օլիվեյրան հայտնել է, որ քննարկել է նոր շտամն ԱՀԿ աշխատակիցների հետ։ Ըստ նրա՝ ՀԱՀ Գաուտենք գավառում կորոնավիրուսով հիվանդության նոր դեպքերի մոտ 90%-ի հարուցիչը նոր շտամն է։ ԱՀԿ գլխավոր գիտաշխատող Սումիա Սվամինաթանն ասել է, որ այդ շտամը բազում «տագնապալի» մուտացիաներ ունի, ավելին, քան մյուս տարբերակները։ Ավելի վաղ բրիտանական Daily Mail-ը հայտնել էր, որ բրիտանացի գիտնականները զգուշացրել են, որ Բոտսվանայում կորոնավիրուսի նոր շտամ է ի հայտ եկել, որը 32 մուտացիա ունի՝ այդ թվում այն մուտացիաները, որոնք հայտնաբերվել են հարավաֆրիկյան, հնդկական և նյույորքյան շտամերում։ Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |