44-օրյայի մասին վավերագրական ֆիլմը կարող է մասնակցել Օսկարին․ Հայտ կա27 նոյեմբերի 2021 - 16:48 AMT PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմի մասին պատմող բրիտանացի ռեժիսոր Էմիլ Հեսսենի «45 օր՝ պայքար հանուն ազգի» վավերագրական ֆիլմը Օսկարի՝ լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում մասնակցության հայտ է ներկայացրել։ Այդ մասին Հեսսենը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում։ Ֆիլմը նկարահանվել է 2020 թվականի աշնանը՝ Երկրորդ ղարաբաղյան պատերազմի օրերին, երբ Ադրբեջանը մեծածավալ հարձակում էր սկսել Արցախի դեմ։ «Գիտակցելով պատերազմի ընթացքում մեծ տարածում ստացող ապատեղեկատվությունը և անբավարար լուսաբանումը համաշխարհային լրատվամիջոցներում՝ Էմիլը ճամփորդել է տարածաշրջանով և զրուցել տեղի բնակիչների հետ, որոնք զենք են վերցրել պայքարելու համար։ Դա նրանց պատմությունն է»,-ասվում է ֆիլմի նկարագրության մեջ։ Ընդհանուր առմամբ, Օսկարի լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում մասնակցելու հայտ է ներկայացրել 138 ֆիլմ։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |