Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետը մեղադրվում է մոտ 7 մլն դրամի գույքը թաքցնելու մեջ

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետը մեղադրվում է մոտ 7 մլն դրամի գույքը թաքցնելու մեջ

PanARMENIAN.Net - ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ, ոստիկանության նախկին պաշտոնյա Արշակ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի գույքի և եկամուտների հայտարարագրման տվյալները թաքցնելու և փողերի լվացման համար, մասնավորապես մոտ 7 մլն դրամ արժեքով տունը, մեքենաները թաքցնելու համար:

Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից, տեղեկացնում է «Հայկական ժամանակը»։

Քրգործի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել բավարար ապացույցներ, ըստ որոնց՝ Հակոբյանը, 2017-ի հուլիսի 1-ի դրությամբ զբաղեցնելով ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը և լինելով հայտարարատու պաշտոնատար անձ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում դիտավորությամբ թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը՝ 22,007,259 դրամը:

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Հակոբյանը, 2017-ին ներկայացրած հայտարարագրերում, ինչպես նաև 2018-ին ներկայացրած՝ պաշտոնը դադարեցնելու հայտարարագրում դիտավորյալ թաքցրել է հայտարարագրման ենթակա՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 7 մլն դրամ կադաստրային արժեքով տունը:

Այս ամենից բացի, Հակոբյանը 2017-ի տարեկան հայտարարագրում դիտավորությամբ թաքցրել և չի հայտարարագրել նույն տարեթվին նվիրատվության պայմանագրով ձեռք բերված և նվիրատվության պայմանագրով օտարված՝ համապատասխանաբար 2017-ի արտադրության, 90,000 դոլարին համարժեք 43,069,500 դրամ արժեքով Mersedes-Benz GLS 500 4matik մակնիշի և 2008-ի արտադրության Samand Soren 1.8 մակնիշի ավտոմեքենաները:

Մասնավորապես՝ Հակոբյանը տրանսպորտային միջոցը գնելու գործարքը ձևակերպել է իբրև նվիրատվություն և այդ եղանակով փաստացի թաքցրել ու խեղաթյուրել իր ունեցած՝ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի՝ 22,007,259 դրամ կանխիկ գումարի իրական ծագումը:

Արշակ Հակոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---