Լիճքում հրդեհի հետևանքով անկել է մոտ 700 ոչխար և 25 խոշոր եղջերավոր

Լիճքում հրդեհի հետևանքով անկել է մոտ 700 ոչխար և 25 խոշոր եղջերավոր

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 01:14-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճք գյուղի «Էդոյի գոմեր» կոչվող տարածքում հրդեհ է նկատվում:

Այրվել է անասնագոմ, մոտ 6000 հակ անասնակեր, անկել է մոտ 700 ոչխար և մոտ 25 խոշոր եղջերավոր կենդանի։

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:00-ին, մարվել՝ 09։44-ին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---