Արոնյանը դեկտեմբերի 1-ից ԱՄՆ դրոշի ներքո հանդես է կգա

Արոնյանը դեկտեմբերի 1-ից ԱՄՆ դրոշի ներքո հանդես է կգա

PanARMENIAN.Net - Հայաստանի առաջատար գրոսմայստեր, Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, ՖԻԴԵ-ի Գավաթի կրկնակի հաղթող Լևոն Արոնյանը դեկտեմբերի 1-ից պաշտոնապես հանդես է գալու ԱՄՆ դրոշի ներքո:

ՖԻԴԵ-ի էջում, որտեղ նա վարկանիշի 6-րդ հորիզոնականում է, նա արդեն նշված է որպես ԱՄՆ ներկայացուցիչ։

ԱՄՆ-ն ներկայացնելու իր որոշման մասին շախմատիստը հայտնել էր դեռևս փետրվարին։ Արոնյանը Սենթ Լուիս է տեղափոխվել սեպտեմբերին։

Որպես ՀՀ-ից հեռանալու պատճառներից մեկն Արոնյանը նշել է, որ մեկ տարուց ավելի «ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացել է, որ ստիպված է կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից»:

Արոնյանը 39 տարեկան է։ Նա 6-րդն է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում։ Արոնյանը 2005 և 2017 թվականների աշխարհի գավաթակիր, Հայաստանի հավաքականի կազմում 37-րդ, 38-րդ և 40-րդ համաշխարհային օլիմպիադաների, 2011 թվականի աշխարհի և 1999 թվականի Եվրոպայի թիմային առաջնությունների հաղթող, բազմաթիվ գերմրցաշարերի, ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի, Վեյկ ան Զեյի մրցաշարի քառակի հաղթող (2007, 2008, 2012 և 2014), 2009 և 2013 թվականների Բիլբաո-Մեծ սաղավարտի հաղթող, արագ շախմատի 2009 թվականի աշխարհի չեմպիոն, 2006 և 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն։ Երկու տարի անընդմեջ՝ 2005[9] և 2006 թվականներին[10], մարզական լրագրողների հարցմամբ ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիկ։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---