Հունաստանում €100 տուգանք են սահմանել չպատվաստված տարեցների համար![]() 1 դեկտեմբերի 2021 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Հունաստանում €100 տուգանք են սահմանել չպատվաստված տարեցների՝ 60-ից բարձր տարիքային խմբի համար, որը հրաժարվել է կորոնավիրուսի դեմ պատվաստումից։ Այդ մասին Financial Times-ը հայտնում է երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հայտարարությանը հղումով։ «Մենք կենտրոնացնում ենք ջանքերը մեր համաքաղաքացիների պաշտպանության վրա, ուստի այսուհետ պատվաստումը պարտադիր կլինի»,-ասել է նա, գրում է Forbes.ru-ն։ Ըստ նրա, ամենամսյա տուգանքի են ենթակա տարիքային խմբի այն անձինք, որոնք մինչև հունվարի 16-ը ստացած չեն լինի պատվաստանյութի առաջին դեղաչափը։ Հավաքված գումարը նախատեսվում է ուղղել հիվանդանոցների ֆինանսավորմանը։ Հունաստանում 60-ից բարձր տարիքային խմբում դեռևս 580,000 մարդ պատվաստված չէ։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |