Ազգային ժողովում ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Ազգային ժողովում ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում ծեծկռտուք է եղել, որի, մանրամասները, սակայն ստույգ տեղեկություններ չկան։ Հնչել են նաև հայհոյանքներ։

Նաև հայտնի է, որ ՊՊԾ ծառայողները չեն միջամիտել։

Ըստ տեղեկությունների, ուժ են գործադրել ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորների օգնականների նկատմամբ։

Աղմկոտ միջադեպին, ըստ ականատեսների, մասնակցել են իշխանական խմբակցությունից Վահագն Ալեքսանյանը, Հրաչյա Հակոբյանը, Սիսակ Գաբրիելյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։

Ալեքսանյանից ու Հակոբյանից լրագրողները փորձել են տեղեկություն ստանալ միջադեպի պատճառների մասին, նրանք խուսափել են մեկնաբանություններից։

Հակոբյանն ասել է, որ երբ ինքը հասել է «դեպքի վայր», ծեծկռտուքն արդեն սկսվել էր, չգիտի՝ ով էր մեղավոր։ «Շնորհակալություն, առողջություն եմ մաղթում բոլորին»,- վերջում ավելացրեց Հակոբյանն ու հեռացավ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---