ՊՆ զինծառայող է վիրավորվել․ Նախնական տվյալով՝ համածառայակցի կրակոցից

ՊՆ զինծառայող է վիրավորվել․ Նախնական տվյալով՝ համածառայակցի կրակոցից

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 23։50-ի սահմաններում, նախնական տվյալով՝ համածառայակցի կրակոցից վիրավորում է ստացել ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Սենիկ Արթուրի Սահակյանը (ծնվ. 2003թ.)։

Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը։

Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---