ՊՆ․ Ադրբեջանցիների կրակոցներից 2 զինծառայող թեթև վիրավորվել է

ՊՆ․ Ադրբեջանցիների կրակոցներից 2 զինծառայող թեթև վիրավորվել է

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 9-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմից թեթև հրազենային վիրավորում է ստացել 2 զինծառայող։

Ժամը 18։00-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ դեկտեմբերի 9-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել՝ ժամը 16։25-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---