Հայաստանը ծրագրում է ընդլայնել իր երկաթգիծը27 մարտի 2009 - 19:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ծրագրում է միաժամանակ երկու երկաթգծերի կառուցումը: Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի խոսքով, Կազվին-Ռեշտ Աստարա երկաթգիծը չի կարող խոչընդոտել Իրան-Հայաստան երկաթգծի նախագծի իրականացմանը: Կազվին-Ռեշտ Աստարա նախագծի իրականացումը, որը Ադրբեջանի տարածքով ռուսական երկաթգծային ցանցը կկապի իրանականի հետ, կարող է սկսվել արդեն 2009թ.: Նախագծի իրագործմանը մասնակցելու է նաեւ «Ռուսական երկաթգծեր» ԲԲԸ-ն:Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման նախագիծը մտել է նախագծա-հաշվարկային փուլ: Ինչպես ավելի վաղ հաղորդում էր Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, առաջարկված 13 տարբգերակներից ընտրվեց մեկը, որը սկսվում է Մեղրիից եւ շարժվում Սեւանի ուղղությամբ: Իրան-Հայաստան երկաթգիծը հայկական կողմին թույլ կտա օգտվել էներգակիրների եւ այլ ապրանքի տեղափոխման այլընտրանքային ճանապարհից` ելք ստանալով դեպի արտաքին աշխարհ: Ներկայումս արտասահմանի հետ Հայաստանի երկաթգծային հաղորդակցություններն ապահովվում են միայն Վրաստանի տարածքով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Ադրբեջանի մեջլիսում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հայտարարությունները «կանխակալ և անհեթեթ» են որակել Բաքվում հայտարարել են նաև, թե նման հայտարարությունները խաթարում են խաղաղ գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները |