Գագիկ Բեգլարյանի և նրա ընտանիքի գույքի վրա արգելանք է դրվել20 դեկտեմբերի 2021 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի և նրան փոխկապակցված անձանց գույքի վրա արգելանք է դրվել՝ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացի շրջանակներում որպես հայցի ապահովման միջոց։ Այս մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ Նույն աղբյուրի փոխանցմամբ` ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունն ուսումնասիրել է Գագիկ Բեգլարյանի և նրան փոխկապակցված անձանց ձեռք բերած գույքի օրինականությունը, կազմվել է ամփոփագիր։ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ որպես հայցի ապահովման միջոց Բեգլարյանի և նրան փոխկապակցված անձանց գույքերի նկատմամբ արգելանք կիրառելու միջնորդութուն էր ներկայացվել գլխավոր դատախազության համապատասխան վարչության կողմից, որը բավարարվել է: «Այդ անձինք ծանուցվել են՝ ուսումնասիրության նյութերին ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու վերաբերյալ»,- հայտնել են դատախազությունից։ Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել ընդդեմ ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի և նրա ընտանիքի անդամների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով, իսկ ավելի վաղ՝ հունիսին դատախազությունը Գասպարյանի ու նրա ընտանիքի գույքերի հետ կապված ուսումնասիրություն էր իրականացրել, ապա վերջիններիս հրավիրել՝ բացատրություններ ներկայացնելու, իսկ արդեն հուլիսի 1-ին հայտնի դարձավ, որ Վովա Գասպարյանի գույքի վրա արգելանք է դրվել։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |