Պուտինը՝ Ալիևին․ Ուրախ կլինեմ համատեղ աշխատել տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման համար![]() 24 դեկտեմբերի 2021 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում, շնորհավորելով նրան ծննդյան 60-ամյակի կապակցությամբ, հաստատել է ընդհանուր տրամադրվածությունը ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ։ Պուտինը նաև շնորհավորական հեռագիր է հղել Ալիևին՝ նշելով, որ ուրախ կլինի շարունակել համատեղ աշխատանքը «տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման համար»։ «Գնահատում եմ մեր ընկերական հարաբերությունները։ Ուրախ կլինեմ շարունակելու կառուցողական, բովանդակային երկխոսությունը և սերտ համատեղ աշխատանքը՝ ի շահ ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման համար»,-նշել է Պուտինը։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |