Ադրբեջանցի զինծառայողը սպանել է իր 3 ծառայակցին․ Ձերբակալվել է![]() 3 հունվարի 2022 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցի ժամկետային զինծառայողն անհայտ պատճառով հրազենից սպանել է իր 3 ծառայակցին։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունը։ Դեպքը տեղի է ունեցել հունվարի 2-ին «Կուբաթլի» (Սանասար) առանձին սահմանապահ դիվիզիայի տարածքում։ Նա գցել էր զենքը և փախուստի դիմել, գրում է Haqqin.az-ը։ «Սերժանտ Էվեզլի Էլհան Մուհամեդ օղլին անհայտ պատճառով կրակ է բացել իր ծառայողական զենքից և սպանել սահմանապահ ուղեկալի զինծառայողներին՝ ավագ լեյտենանտ Իսմաիլով Յուսուֆ օղլուին, կրտսեր սերժանտ Ջալիլզադե Ամիլ Ֆուար օղլուին և կրտսեր սերժանտ Իբրահիմով Նաթիգ օղլուին»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա ձերբակալվել է։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |