ՀՀ-ում կորոնավիրուսի 563 նոր դեպք կա և 4 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 563 նոր դեպք կա և 4 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում հունվարի 19-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 348,708-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 563-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 4 դեպք է գրանցվել, 3-ը կորոնավիրուսից և 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառներով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8025 դեպք կա, այլ պատճառով՝ 1517։

Ապաքինվել է ևս 38 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 333,754 է։ Փաստացի բուժվողների թիվը 5412 է։

Ընդհանուր առմամբ 2,654,537 թեստ է արվել, մեկ օրում` 5285։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---