Չամուսնացած, ծնող ու զավակ չունեցած զոհված զինվորների մասով փոխհատուցումը քույրերին ու եղբայրներին տալու նախագիծն ընդունվել է20 հունվարի 2022 - 17:25 AMT PanARMENIAN.Net - ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծը, որով չամուսնացած, ծնող ու զավակ չունեցած զոհված կամ անհետ կորած զինվորների մասով փոխհատուցում կստանան նրանց քույրերն ու եղբայրները։ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը ներկայացրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Այդպիսի 16 դեպք կա, երբ կան զոհված կամ անհայտ ճանաչված զինծառայողներ, որոնք 18 տարեկան են եղել, ամուսնացած չեն եղել, զավակներ, ծնողներ չեն ունեցել: «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարել է, որ ուրախ է, որ կառավարությունը փոխել է որոշումը և որ խմբակցությունը կողմ է քվերակելու նախագծին: Նա նշել է, որ կառավարությունն այս նախագծով հնարավորություն է տալիս, որպեսզի շատ դեպքերում ծնողազուրկ զոհված զինծառայողների հարազատներն էլ կարողնանա օգտվել հիմնադրամից: Սկզբում Պաշտպանության նախարարությունը բացասական կարծիք է տվել նախագծին, հետո կառավարությունում քննարկումների ընթացքում որոշակի փոփոխություններ են կատարվել ու նախագիծը դրական եզրակացությամբ եկել է Ազգային ժողով։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |