Շահումով խաղերի բոլոր տեսակի գովազդներն արգելելու նախագիծն ընդունվել է 1-ին ընթերցմամբ

Շահումով խաղերի բոլոր տեսակի գովազդներն արգելելու նախագիծն ընդունվել է 1-ին ընթերցմամբ

PanARMENIAN.Net - Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է շահումով խաղերի բոլոր տեսակի գովազդներն արգելելու նախագիծը։ Կողմ է քվեարկել 56 պատգամավոր, դեմ՝ 8-ը, ձեռնպահ՝ 16-ը։

Կառավարության ներկայացրած «Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծով արգելվում են շահումով բոլոր խաղերի, այդ թվում՝ ինտերնետ շահումով խաղերի, խաղատների, խաղասրահների ու տոտալիզատորների բոլոր տեսակի գովազդները՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ, համացանցով։

Գովազդ կթույլատրվի միայն 4-աստղանի և դրանից բարձր կարգ ունեցող հյուրանոցներում, սահմանային անցակետերում ու նմանատիպ գործունեություն իրականացնող շենքերի ճակատային հատվածում: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել նախաձեռնությանը։

Դեռևս 2019թ․ հունիսին օրենքով ինտերնետ շահումով խաղերի գովազդների համար սահմանափակումներ մտցվեցին, և գովազդը թույլատրվեց միայն համացանցով, ռադիոյով և հեռուստատեսությամբ, սակայն դրանից հետո ՊԵԿ-ն ու ֆինանսների նախարարությունը նոր ուսումնասիրություն են արել։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---