ԱՀԿ-ն չի բացառում՝ «օմիկրոնի» ալիքից հետո պանդեմիան կարող է ավարտվել24 հունվարի 2022 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չի բացառում, որ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի ալիքից հետո պանդեմիան կարող է ավարտվել։ Այդ մասին հայտարարել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի տնօրեն Հանս Կլուգեն։ Ըստ նրա, «միանգամայն հավանական է, որ տարածաշրջանը մոտենում է պանդեմիայի ավարտական փուլին»։ Սակայն, Կլուգեն զգուշացրել է, որ անհրաժեշտ է ուշադիր հետևել SARS-CoV-2-ի հնարավոր նոր տարբերակներին, գրում է Deutsche Welle-ն։ Ինչպես նշել է ԱՀԿ ներկայացուցիչը, Եվրոպայում «օմիկրոնի» ալիքի անկումից հետո, «մի քանի շաբաթ և ամիս գլոբալ իմունիտետ կգործի՝ կամ պատվաստման շնորհիվ, կամ վարակվելուց հետո իմունիտետի ձևավորման շնորհիվ»։ Իրավիճակի վրա կարող է ազդել նաև տարվա ավելի տաք եղանակի մեկնարկը։ «Այսպիսով, կարող ենք պատրաստվել անկման շրջանին, մինչև Covid-19-ի վերադարձը տարվա վերջում, սակայն, պանդեմիան, հնարավոր է, և չվերդառնա»,-ասել է Կլուգեն։ Այնուամենայնիվ, ըստ նրա, կորոնավիրուսն «արդեն մի քանի անգամ զարմացրել է, այնպես որ մեծ զգուշավորություն է պետք պահպանել»։ Ըստ ԱՀԿ-ի, Եվրոպայի տարածաշրջանի բնակիչների 60 տոկոսից ավելին կարող է մինչև մարտ ամիսը վարակվել SARS-CoV-2-ի «օմիկրոն» մուտացիայով։ «Օմիկրոն» կոչված B.1.1.529 տարբերակն առաջին անգամ ի հայտ է եկել Բոտսվանայում և ՀԱՀ-ում 2021-ի նոյեմբերին։ ԱՀԿ-ն շտամին տվել էր «մտահոգիչ» կարգավիճակը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |