ՀՀ-ն 58-րդն է Կոռուպցիայի ընկալման վարկանիշում՝ Հունաստանի, Նամիբիայի և Հորդանանի հետ25 հունվարի 2022 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Transparency International միջազգային կազմակերպությունը, վերլուծելով աշխարհի 180 երկրի տվյալները, հրապարակել է իր ամենամյա Կոռուպցիայի ընկալման վարկանիշը, որտեղ Հայաստանը 58-րդն է 49 միավորով։ Հայաստանն այդ հորիզոնականը կիսում է Հունաստանի, Նամիբիայի և Հորդանանի հետ, գրում է Deutsche Welle-ն։ Հայաստանը նաև հայտնվել է 2012-ից ի վեր լավագույն առաջխաղացումն ունեցած երկրների թվում՝ բարելավելով իր ցուցանիշը 15 կետով։ Վրաստանը 45-րդն է (55 միավոր) Ֆիջիի, Բոթսվանայի և Դոմինիկանայի հետ։ Ադրբեջանը 128-րդ տեղում է յոթ այլ երկրի հետ 30 միավորով։ Նշվում է, որ Ադրբեջանը մասնակից է եղել կոռուպցիոն մի քանի սկանդալի Եվրոպայի երկրներում, որոնք կապված են քաղաքական գործիչներին կաշառելու փորձերի հետ։ Որպես մեծ կոռուպցիոն սկանդալի օրինակ զեկույցում նշվել է Բունդեսթագի պատգամավորներին կաշառելու Ադրբեջանի փորձը, որի նպատակն էր «բարելավել այդ երկրի իմիջը»։ Ռուսաստանը 136-րդն է և կիսում է այն Մալիի, Լիբերիայի և Անգոլայի հետ։ Հետխորհրդային երկներից ամենակոռումպացվածը, ըստ զեկույցի, Թուրքմենստանն է 13 միավորով, որը կիսում է 169-րդ տեղը Կոնգոյի և Բուրունդիի հետ։ Ամենալավ ցուցանիշն Էստոնիայինն է, որը միայն 3 միավորով է զիջում Գերմանիային։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |