QR կոդերը սքանավորելիս այսուհետ հնարավոր կլինի տեսնել անձնական տվյալների միայն մի մասը

QR կոդերը սքանավորելիս այսուհետ հնարավոր կլինի տեսնել անձնական տվյալների միայն մի մասը

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ պատվաստումը հավաստող QR կոդերը սքանավորելիս հետայսու հնարավոր կլինի տեսնել քաղաքացու անձնական տվյալների միայն մի հատվածը։ Այդ մասին ասել է ԱՐՄԵԴ համակարգի տնօրեն Ավետ Մանուկյանը, տեղեկացնում է «Ազատությունը»։

Նշվելու է անուն, ազգանուն, չեն ցուցադրվի նախկինում հանձնած ՊՇՌ թեստերը, իսկ անձնագրի և ծննդյան օրվա ու տարվա տվյալներից միայն մի քանի նիշ է երևալու, ինչը հնարավորություն կտա խուսափել անձնական տվյալների արտահոսքից։

ԱՐՄԵԴ համակարգի տնօրենն ասել է, որ մտահոգությունները հաշվի առնելով, հունվարի 25-ի ուշ երեկոյան առողջապահության նախարարությունում տեղի ունեցած քննարկումներից հետո որոշում է կայացվել անձնական տվյալների արտահոսքից խուսափելու համար փակել որոշ տվյալներ։

Հունվարի 22-ից ուժի մեջ են մտել նոր խստացումները՝ հանրային սննդի կետեր, հյուրանոցներ, մարզասրահներ, համերգասրահներ և մշակութային այլ վայրեր քաղաքացիների մուտքը միայն պատվաստման հավաստագրով կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքով է թույլատրվում։ Մի շարք մեդիափորձագետներ մտահոգություն են հայտնել, որ QR կոդերը սքանավորելիս անձնական տվյալների արտահոսք է տեղի ունենում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---