Հոլոքոստի հիշողության շաբաթ՝ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում

Հոլոքոստի հիշողության շաբաթ՝ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում

PanARMENIAN.Net - Հունվարի 27-ից փետրվարի 2-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անցկացվելու է Հոլոքոստի հիշողության շաբաթ:

Այն ներառելու է մի քանի միջոցառում։

Միջոցառումների շրջանակում է այցելություն Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձան, Յոհաննեսբուրգի Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Թալի Նեյթսի դասախոսությունը «Երկրորդ սերնդի ճանապարհորդություն՝ Շինդլերի ցուցակից մինչև Յոհաննեսբուրգի Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրման կենտրոն» վերնագրով (հունվարի 29):

Փետրվարի 2-ին կկայանա միջոցառում՝ նվիրված Հոլոքոստի տարիներին հրեաներին փրկող հայ երախտավորներին, հանդիպում՝ Յադ Վաշեմի կողմից երախտավոր ճանաչված Հարություն Խաչատրյանի թոռնուհի Աննա Խաչատրյանի հետ:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---