Բելառուսը մտադիր չէ ճանաչել Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի անկախությունը

PanARMENIAN.Net - Բելառուսի խորհրդարանը չի ընդգրկել Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի ճանաչման հարցը գարնանային օրակարգում` բարձրաստիճան քաղաքական գործիչների խոստումներին հակառակ: Երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն որոշել է «սառեցնել» այդ հարցը, գտնում են փորձագետները:



Բելառուսի խորհրդարանը մոտ ապագայում մտադիր չէ քննարկել Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի անկախության ճանաչման հարցը, հաղորդում է Բելառուսի նախագահի մամլո ծառայությունը:



Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի անկախությունը ճանաչել են միայն Ռուսաստանն ու Նիկարագուան:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---