Զելենսկին պահեստազորայինների զորակոչ է հայտարարել, Բլինքենը չեղարկել է հանդիպումը Լավրովի հետ![]() 23 փետրվարի 2022 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժողովրդին ուղղված իր տեսաուղերձում հայտարարել է, որ հրամանագիր է ստորագրել պահեստազորայինների զորակոչ հայտարարելու մասին՝ երկրի համար առանձնահատուկ այս շրջանում։ «Խոսքը բացառապես օպերատիվ ռեզերվին դասվող քաղաքացիների մասին է։ Պետք է բարձրացնենք ուկրաինական բանակի պատրաստականությունն օպերատիվ իրավիճակի բոլոր հնարավոր փոփոխություններին»,- ասել է Զելենսկին՝ հավելելով, որ համընդհանուր զորակոչի անհրաժեշտություն դեռևս չկա, գրում է Kommersant-ը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էլ չեղարկել է փետրվարի 24-ին կայանալիք հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Նա ասել է, որ հանդիպումն «այլևս իմաստ չունի», գրում է BBC-ն։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանում ՌԴ ինքնիշխան պարտքի դեմ, պատժամիջոցներ կսահմանվեն նաև որոշ ռուսական բանկերի դեմ։ ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ Պետդումայի 351 պատգամավորի, ինչպես նաև 27 ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ։ Կանադան, Ավստրալիան և Ճապոնիան հայտարարել են ՌԴ դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Փետրվարի 21-ի երեկոյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել ԴԺՀ և ԼԺՀ անկախության ճանաչման մասին։ Նա հանձնարարել է ՌԴ պաշտպանության նախարարությանը՝ ապահովել խաղաղության պահպանումն այդ շրջաններում, իսկ ԱԳՆ-ին՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատել հանրապետությունների հետ և բանակցել բարեկամության պայմանագրեր կնքելու շուրջ։ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն անկախության մասին հայտարարել էին դեռևս 2014-ին, երբ Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում զինված հակամարտություն սկսվեց։ Ավելի ուշ հանրապետությունները Ուկրաինայից անկախանալու վերաբերյալ հանրաքվեներ են անցկացրել, որոնց արդյունքները Ուկրաինան, ԱՄՆ-ն Եվրոպայի և մի շարք այլ երկրներ չեն ընդունել։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |