Walt Disney-ը և Warner Bros.-ը կասեցնում են ֆիլմերի ցուցադրումը ՌԴ կինոթատրոններում

Walt Disney-ը և Warner Bros.-ը կասեցնում են ֆիլմերի ցուցադրումը ՌԴ կինոթատրոններում

PanARMENIAN.Net - Ամերիկյան The Walt Disney Company ընկերությունը կասեցնում է իր ֆիլմերի ցուցադրումը Ռուաստանում, իսկ Warner Bros.-ը հետաձգել է ՌԴ-ում իր «Բեթմեն» ֆիլմի պրեմիերան` Ուկրաինայում իրավիճակի պատճառով։

Հայաստանի կինոթատրոնները վարձույթի համար հոլիվուդյան ֆիլմերը ստանում են Ռուսաստանից, դրանք ցուցադրվում են ռուսերեն թարգմանությամբ և ՌԴ-ում ֆիլմերի պրեմիերաների հետ գրեթե միաժամանակ։

«Հաշվի առնելով չհրահրված հարձակումն Ուկրաինայի վրա և ողբերգական հումանիտար ճգնաժամը, մենք կասեցնում ենք ֆիլմերի ցուցադրումը ՌԴ-ում, այդ թվում` Pixar-ի «Ես կարմրում եմ» մուլտֆիլմի ցուցադրումը»,-ասվում է Disney-ի հայտարարության մեջ, գրում է Interfax-ը։

Նշվում է, որ հետագա բիզնես-որոշումներն ընդունվելու են՝ ելնելով իրավիճակի փոփոխությունից։

«Ուկրաինայում հումանիտար ճգնաժամի պատճառով WarnerMedia-ն կասեցնում է «Բեթմեն» ֆիլմի ցուցադրումը Ռուսաստանում։ Մենք կհետևենք իրավիճակի զարգացմանը։ Հուսով ենք, որ ողբերգությունն արագ և խաղաղ հանգուցալուծում կստանա»,-ասել է ընկերության ներկայացուցիչը։

«Բեթմեն» ֆիլմի պրեմիերան, որի գլխավոր դերում նկարահանվել է Ռոբերտ Պատինսոնը, ՌԴ-ում նախատեսված էր մարտի 3-ին։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---