Պուտինը ՀԱՊԿ «համակարգող պետության» մասին նախագիծ է ներկայացրել Պետդումա![]() 3 մարտի 2022 - 13:01 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրությունը, որով նախատեսվում է «համակարգող պետության» կարգավիճակի սահմանում, որի հովանու ներքո կձևավորվեն ՄԱԿ հովանու ներքո գործողությունների մասնակցող խաղաղապահ ուժերը։ «Արձանագրությամբ նախատեսվում է «համակարգող պետություն» հասկացության սահմանում և նախատեսվում է, որ դրա հովանու ներքո ստեղծվում են ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերը՝ խաղաղության պահպանման ՄԱԿ գործողություններին մասնակցելու նպատակով»,-ասվում է պարզաբանման մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։ Ըստ փոփոխությունների, «ՄԱԿ գործողություններում կիրառման նպատակով ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերը ստեղծվում են համակարգող պետության հովանու ներքո։ «ՄԱԿ գործողություններին ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի մասնակցության պայմանները սահմանվում են ՄԱԿ լիազոր ստորաբաժանման հետ համակարգող պետության կողմից ստորագրվող համաձայնագրով»։ Արձանագրությունը ստորագրվել է 2021թ․ սեպտեմբերի 16-ին Դուշանբեում։ Խորհրդարանում փաստաթղթի քննարկման ժամանակ պաշտոնական ներկայացուցիչը կլինի ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |