BFM TV․ Պուտինի հետ զրույցից հետո Մակրոնը կարծում է` վատագույնը դեռ առջևում է

BFM TV․ Պուտինի հետ զրույցից հետո Մակրոնը կարծում է` վատագույնը դեռ առջևում է

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո կարծիք է հայտնել, որ իրավիճակն Ուկրաինայում կարող է վատթարանալ։ Այդ մասին հայտնել է BFM TV-ն` Ելիսեյան պալատի ներկայացուցչին հղումով, գրում է Meduza-ն։

Ըստ հեռուստաալիքի, Պուտինն իր ֆրանսիացի պաշտոնակցին ասել է, որ ռուսական բանակի գործողությունն «ընթանում է Մոսկվայի պլանին համաձայն» և եթե Ուկրաինայի իշխանությունները չընդունեն նրա պայմանները, «ավելի վատ կլինի»։

Աղբյուրն ասել է, որ «Մակրոնի ինտուիցիան իրեն հուշում է, որ վատթարագույնը դեռ առջևում է՝ հաշվի առնելով, թե ինչ է իրեն ասել Պուտինը։

«ՌԴ նպատակն է գրավել ամբողջ Ուկրաինան։ Պուտինի ռազմական նպատակները չեն փոխվել»,-ասել է նա։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---