Երևանում «Մանկական Եվրատեսիլի» անցկացման օրը հայտնի է

Երևանում «Մանկական Եվրատեսիլի» անցկացման օրը հայտնի է

PanARMENIAN.Net - «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթի անցկացման օրը հայտնի է՝ այն տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հայտնում են Հանրային հեռուստաընկերությունն ու Եվրոպական հեռարձակողների միությունը:

«Մանկական Եվրատեսիլը» կանցնի Երևանում նախորդ տարի Փարիզում տեղի ունեցած մրցույթում ՀՀ-ն ներկայացնող Մալենայի հաղթանակի շնորհիվ։

«Մեզ համար մեծ պատիվ է «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը հյուրընկալել աշխարհի ամենահին մայրաքաղաքներից մեկում՝ Երևանում: Անելու ենք առավելագույնը, որ «Մանկական Եվրատեսիլն» իր կոնցեպտով և շոուով հիշարժան լինի թե՛ մրցույթի մասնակիցների, թե՛ բազմամիլիոնանոց հեռուստալսարանի համար»,- ասել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի Ռոզա Լինը Snap երգով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---