Աջափնյակի ղեկավարը դադարեցնում է լիազորությունները 6 ապրիլի 2022 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սասուն Մկրտումյանը դադարեցնում է լիազորությունները։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ «Այսօրվանից դադարեցնում եմ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի լիազորություններս։ Նախորդած ամիսներին ես և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմն արել ենք հնարավորը՝ բարեկարգ և բնակիչների համար հարմարավետ միջավայր ստանալու ուղղությամբ։ Շնորհիվ քրտնաջան աշխատանքի մեզ հաջողվել է կյանքի կոչել որոշ կարևորագույն նախաձեռնություններ, որոշները, վստահ եմ, կիրագործվեն առաջիկայում՝ նոր ղեկավարության ջանքերով։ Փոփոխությունների այս ճկուն հորձանուտում միջավայրի գրավչությունն ու հասարակության բարեկեցությունը չպետք է պայմանավորված լինեն լոկ անձերի փոփոխություններով, այլ սահմանված նպատակային ուղենիշներով ու գործուն մեխանիզմներով, ինչին շարունակելու ենք ձգտել միահամուռ ուժերով։ Շնորհակալություն եմ հայտնում քաղաքական ղեկավարությանս վստահության համար, շնորհակալ եմ քաղաքային իշխանության բոլոր օղակներին, շնորհակալ եմ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին, մեր պատրաստակամ բնակիչներին, անհատներին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և այլոց՝ արդյունավետ համագործակցության համար։ Հաջողություն եմ մաղթում Աջափնյակ վարչական շրջանի նորանշանակ ղեկավարությանը։ Կրկնակի եռանդով շարունակելու եմ գործունեությունս՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների»,-ասվում է գրառման մեջ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |