Բողոքի ակցիա՝ վարչապետի Գյումրի այցին ընդառաջ․ «Համաձայն չեմ»

Բողոքի ակցիա՝ վարչապետի Գյումրի այցին ընդառաջ․ «Համաձայն չեմ»

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ գյումրեցիները բողոքի ակցիա են իրականացնում՝ իրենց դժգոհությունը արտահայտելով գործող իշխանության վարած քաղաքականության դեմ:

Գյումրեցիները փողոցում լուռ ակցիա են իրականացնում, նրանք պարզել են «Համաձայն չեմ» գրություններով ժապավեններ, այսպիսով քաղաքացիներն իրենց անհամաձայնությունը և մտահոգությունն են հայտնում երկրում տիրող իրավիճակի հետ կապված, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Ակցիան հսկում են մեծ թվով ոստիկաններ:

«Համաձայն չեմ երկրում տիրող իրավիճակի հետ, համաձայն չեմ, որ առայժմ չենք կարող մեզ դրսևորել որպես արժանապատիվ քաղաքացի, այս լռությանը համաձայն չենք»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:

«Համաձայն չեմ» շարժման համակարգող Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ սա շարժման առաջին ակցիան է, իսկ հետագայում ավելի կոնկրետ գործողությունների կդիմեն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում ներկայացնելով 2021թ․ կատարողականի հաշվետվությունը, հայտարարել է, որ միջազգային հանրությունը հայկական կողմին ասում է՝ «մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը»։ «Հակառակ դեպքում, նրանք խնդրում են իրենց վրա հույս չդնել՝ ոչ թե չեն ցանկանում օգնել, այլ այն պատճառով, որ չեն կարող»,-ասել է նա։ Փաշինյանն ասել է նաև, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, «որքան հնարավոր է արագ, հայկական կողմի պլաններում է»՝ հավելելով, որ սակայն, որ պատրանքներ այս հարցում չկան։

Արցախի Ազգային ժողովն արտահերթ նիստում հայտարարություն է ընդունել՝ պահանջելով ՀՀ իշխանությունից հրաժարվել իր որդեգրած ներկայիս աղետալի դիրքորոշումից։ Հայտարարությունն ընդունվել է միաձայն։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---