Կողբի երաժշտական դպրոցն անվանակոչվել է Տիգրան Մանսուրյանի պատվին 4 մայիսի 2022 - 11:32 AMT PanARMENIAN.Net - «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ և Նոյեմբերյան համայնքի ավագանու որոշմամբ Կողբի երաժշտական դպրոցն անվանակոչվել է մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի պատվին։ Մաեստրոն նույնպես ներկա էր միջոցառմանը։ Անվանական ցուցանակի բացմանը հաջորդել է դպրոցի տնօրեն Տիգրան Հարությունյանի ողջույնի խոսքը, որից հետո դպրոցի աշակերտները ներկայացրել են մաեստրո Մանսուրյանի հարուստ կենսագրությունն ու անցած բեղմնավոր ճանապարհը։ Միջոցառումը շարունակվել է դպրոցի աշակերտների և ուսուցիչների համերգով՝ լի մանսուրյանական ոգով։ «Կողբ» հիմնադրամի տնօրեն Մարիա Պետրոսյանը նշել է. «Վերանորոգված, կահավորված, նոր երաժշտական գործիքներով համալրված և արդեն Տիգրան Մանսուրյանի անունը կրող դպրոցի ուսուցիչներն ու սաները ավելի մեծ պատասխանատվությամբ կշարունակեն իրենց աշխատանքն ու կրթությունը»։ Միջոցառման ավարտին «Կողբ» հիմնադրամը մի շարք դրամաշնորհներ եւ կրթաթոշակներ է հանձնել Կողբի հանրակրթական և երաժշտական դպրոցների ուսուցիչներին և աշակերտներին 2022 թվականի 1-ին եռամսյակում արձանագրած հաջողությունների և ձեռքբերումների համար։ Անվանակոչության արարողությունը եզրափակվել է «Կողբ» հիմնադրամի կողմից Տիգրան Մանսուրյանի անվան ամենամյա երաժշտական մրցանակի սահմանման մասին հայտարարությամբ։ Մրցույթի պայմանները շուտով կհրապարակվեն հիմնադրամի կողմից։ Կողբ» հիմնադրամը ստեղծվել է 2013 թվականին: Հիմնադրամի առաքելությունը կրթամշակութային նախագծերի իրականացման միջոցով Հայաստանի մարզերում կյանքի որակի բարելավումն է, իսկ տեսլականը՝ այնպիսի Հայաստանը, որտեղ բարեգործական հիմնադրամներն անելիք չունեն: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |