Ողջ աշխարհի հայերի մեծամասնությունը կարծում է, որ Օբաման կճանաչի Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Աշխարհի 72 երկրից ավելի քան 1611 մարդ մասնակցել է «Կճանաչի՞ ապրիլին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայոց ցեղասպանությունը» հարցմանը: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել է Inhomage.com -ի խմբագիր Ժան Էքիյանը, հարցման ենթարկվածների 45 տոկոսը կասկածում է դրանում, 31 տոկոսն այդ հավանական է համարում, 17 տոկոսը` «ավելի շուտ ո'չ, քան այո'», իսկ հարցման ենթարկվածների 7 տոկոսը բացասական պատասխան է տվել:



«Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ հայերը շատ լավատես ժողովուրդ են: Մյուս կողմից, մենք գիտենք, թե որքան միամիտ ենք ամերիկյան քաղաքականության հարցերում: Այնուամենայնիվ, էթիկան, բարոյականությունն ու արդարությունը կարող են հաղթել: Շուտով մենք կիմանանք, այդպես է դա արդյոք», - ասել է Էքիյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---