Հղի կնոջը վրաերթի ենթարկած ոստիկանը կրկին ազատ է արձակվել` չհեռանալու ստորագրությամբ

Հղի կնոջը վրաերթի ենթարկած ոստիկանը կրկին ազատ է արձակվել` չհեռանալու ստորագրությամբ

PanARMENIAN.Net - Հղի կնոջը վրաերթի ենթարկած` ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան ոստիկանը կրկին ազատ է արձակվել։ Կալանավորման միջնորդությունը մերժվել է։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ռազմիկ Մարիկյանի նախագահությամբ, մայիսի 12-ի ուշ գիշերը որոշում է կայացրել խափանման միջոց կալանք չկիրառել ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանի նկատմամբ և նրան կրկին ազատ արձակել՝ չհեռանալու մասին ստորագրությունը խափանման միջոց ընտրելով։ Այդ մասին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը, տեղեկացնում է Factor.am-ը։

Փաստացի, քննիչի որոշումը դատարանը թողել է անփոփոխ։

Նավասարդյանն առաջին անգամ ձերբակալվել էր ապրիլի 27-ին, բայց ազատ արձակվել մեկ օր անց։

Ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, խաչմերուկում ՃՈ ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը «Տոյոտա Պրադո» մեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։

Նշված մեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել է դեպքի վայր և մասնակցել կատարվող քննչական գործողություններին: Վերջինս ձերբակալվել էր, հետո ազատ արձակվել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---