Bloomberg. Գերմանիան կհրաժարվի ռուսական նավթից անկախ ԵՄ-ի՝ էմբարգոյի կիրառման որոշումից

Bloomberg. Գերմանիան կհրաժարվի ռուսական նավթից անկախ ԵՄ-ի՝ էմբարգոյի կիրառման որոշումից

PanARMENIAN.Net - Գերմանիայի կառավարությունը մինչև տարեվերջ կհրաժարվի ռուսական նավթի ներկրումից նույնիսկ եթե չստացվի էմբարգոյի շուրջ պայմանավորվել Եվրամիության մակարդակով, գրում է Bloomberg-ը՝ կառավարական իր աղբյուրներին հղումով։

Գերմանիան բանակցում է այլընտրանքային առաքողների հետ՝ կառավարությունը վստահ է, որ կկարողանա առաքումների հարցը լուծել 6-7 ամսվա ընթացքում։ Չի ասվում, թե որ երկրները կկարողանան լրացնել նավթի պակասը։

Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը պնդում է, որ կախվածությունը ռուսական նավթից Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո 35%-ից նվազել է մինչև 12%։ Հիմնական լոգիստիկ խնդիրը հետևյալն է՝ գտնել ռուսական նավթի փոխարինում և հասցնել այն արևելյան Գերմանիայի Շվեդտ քաղաքում գտնվող խոշորագույն նավթավերամշակող գործարան։ Այժմ «Ռոսնեֆտի» կողմից կառավարվող ձեռնարկությունը ստանում է հումքը «Դրուժբա» նավթամուղով։

Ըստ Bloomberg-ի և Reuters-ի տեղեկությունների, իշխանությունները դիտարկում են այդ գործարանը վերահսկողության տակ վերցնել արդեն հուլիսի 1-ից։

Եվրամիությունը հետաձգում է ռուսական նավթի համար էմբարգոյի հայտարարումը Հունգարիայի դիրքորոշման պատճառով։ Պատժամիջոցների 6-րդ փաթեթի հավանության համար այն պետք է ստանա ԵՄ անդամ բոլոր երկների աջակցությունը։ Հունգարիան հայտարարել է, որ հավանություն չի տա, քանի որ մեծ կախվածություն ունի ռուսական նավթից։ ԵՄ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարները պետք է հարցը քննարկեն մայիսի 16-ին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---