Թուրքիան սպառնում է արգելափակել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին![]() 17 մայիսի 2022 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 16-ի կրկին հայտարարել է, որ իր երկիրը հավանություն չի տա Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Էրդողանի կառավարությունը նաև խոստացել է արգելափակել այն երկրների անդամակցումը ՆԱՏՕ-ին, որոնք պատժամիջոցներ են կիրառել Թուրքիայի դեմ, գրում է BBC-ն։ 2019-ին, Սիրիա Թուրքիայի ներխուժումից հետո, Ֆինլանդիան և Շվեդիան էմբարգո են սահմանել Թուրքի սպառազինության աrաքումների վրա: Էրդողանը նույնիսկ ասել է, որ այդ երկրները կարող են Անկարային համոզելու համար իրեն դիվանագետներին չուղարկել Անկարա։ Թուրքիան Ֆինլանդիային և Շվեդիային մեղադրում է Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամներին, ինչպես նաև քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի, որին Անկարան մեղադրում է 2016-ի պետական հեղաշրջման մեջ, կողմնակիցներին ապաստան տալու համար։ Այնուամենայնիվ վերոնշյալ սկանդինավյան երկրներն ուղարկում են իրենց պատվիրակություններին Թուրքիա։ Ըստ BBC-ի թղթակցի, հավանաբար, Թուրքիան որոշակի գին է ուզում իր քվեի համար։ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն և վարչապետ Սաննա Մարին մայիսի 12-ի համատեղ հայտարարությամբ կողմ են արտահայտվել երկրի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ ՌԴ կողմից Ուկրաինայում պատերազմ սկսելուց հետո, ինչպես վկայում են հարցումները, Շվեդիայում և Ֆինլանդիայում անդամակցությունը ՆԱՏՕ-ին առաջին անգամ ստացել է բնակիչների մեծամասնության հավանությունը։ Ֆինլանդիայում կողմ է արտահայտվել հարցման մասնակիցների 76%-ը, մարտին կողմ էր 62%-ը։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |