ՄԻՊ արագ արձագանքման խմբերը ոստիկանության բաժիններում են

ՄԻՊ արագ արձագանքման խմբերը ոստիկանության բաժիններում են

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերն արդեն գտնվում են ոստիկանության բաժանմունքներում բերման ենթարկված անձանց իրավունքների իրացման խնդիրները վերհանելու և պաշտպանությունն ապահովելու համար։

«Ավելի ուշ հանդես կգանք առավել մանրամասն տեղեկատվությամբ», - ասվում է ՄԻՊ աշխատակազմի հայտարարության մեջ։

Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 155 քաղաքացի, այդ թվում՝ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոնը, «Հայրենիք» կուսակցության անդամներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---