Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել18 մայիսի 2022 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել։ Այդ երկրների դեսպանները հայտերը պաշտոնապես հանձնել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։ Նա դա պատմական քայլ է անվանել, գրում է ՏԱՍՍ-ը։ «Պետք է հաշվի առնվեն բոլոր երկրների անվտանգային շահերը, մենք վճռական ենք բոլոր հարցերի կարգավորմանը հասնելու և ընդունելու գործընթացն արագ ավարտելու գործում»,-ասել է նա։ Ստոլտենբերգն ասել է նաև, որ այժմ ՆԱՏՕ-ն «ադապտացնելու է իր անվտանգության համակարգը Բալթյան ծովում»։ Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել էր, որ վերոնշյալ երկրները ընդունվելու են արագացված ընթացակարգով։ Մինչդեռ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 16-ի կրկին հայտարարել է, որ իր երկիրը հավանություն չի տա Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Թուրքիան Ֆինլանդիային և Շվեդիային մեղադրում է Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամներին, ինչպես նաև քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի, որին Անկարան մեղադրում է 2016-ի պետական հեղաշրջման մեջ, կողմնակիցներին ապաստան տալու համար։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 16-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում հայտարարել է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին կհաջորդի Մոսկվայի արձագանքը։ Միևնույն ժամանակ Պուտինն ասել է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը Ֆինլանդիայի և Շվեդիայի հաշվին անմիջական սպառնալիք չի ստեղծում ՌԴ համար, քանի որ Մոսկվան խնդիրներ չունի այդ երկրների հետ։ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն և վարչապետ Սաննա Մարին մայիսի 12-ի համատեղ հայտարարությամբ կողմ են արտահայտվել երկրի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ ՌԴ կողմից Ուկրաինայում պատերազմ սկսելուց հետո, ինչպես վկայում են հարցումները, Շվեդիայում և Ֆինլանդիայում անդամակցությունը ՆԱՏՕ-ին առաջին անգամ ստացել է բնակիչների մեծամասնության հավանությունը։ Ֆինլանդիայում կողմ է արտահայտվել հարցման մասնակիցների 76%-ը, մարտին կողմ էր 62%-ը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |