ԶԼՄ․ Մխիթարյանը «Ինտեր» կտեղափոխվի![]() 27 մայիսի 2022 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի երկարացնի ակումբի հետ պայմանագիրը, այլ «Ինտեր» կտեղափոխվի, գրում է Corriere dello Sport-ը։ 33-ամյա ֆուտբոլիստը 2-ամյա պայմանագիր կկնքի, որով տարեկան կստանա 3․5 մլն եվրո։ Նշվում է, որ Մխիթարյանը բուժզննում կանցնի, հենց որ ապաքինվի Կոնֆեդերացիաների լիգայի եզրափակչում ստացած վնասվածքից։ «Ռոման» դարձել է Կոնֆերենցիաների լիգայի առաջին խաղարկության հաղթողը՝ 1:0 հաշվով առավելության հասնելով Նիդերլանդների «Ֆեյենորդի» նկատմամբ։ Մխիթարյանը եռագույնով է տոնել հաղթանակը Կոնֆերենցիաների լիգայում։ Photo. Getty Images Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |